Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարության նիստերն այսուհետ կանցկացվեն դռնփակ

Կարևոր լուրեր Պաշտոնական
Karavarutyun

Կառավարության նիստերն այսուհետ կանցկացվեն դռնփակ։ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը հավանության արժանացավ այսօր գործադիր մարմնում և այն կներկայացվի ԱԺ։ Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց՝  նախագծով սահմանվում է, որ կառավարության ղեկավարը պետք է ապահովվի կառավարության գործունեության հրապարակայնությունը և կառավարության անդամներից որևէ մեկը, առանց վարչապետի թույլտվության, չի կարող տեղեկատվություն տրամադրել։ Կառավարության նիստերը հրապարակային կլինեն միայն հատուկ դեպքերում։