A
A
Պատշգամբը փլուզվել է, բնակիչները մնացել էին ներսում
Հունվարի 31-ին, ժամը 22:18-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 4-րդ փողոցի տներից մեկի պատշգամբը փլուզվել է, փակել մուտքը, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան երկրորդ հարկի աստիճանահարթակը (երկաթբետոնե, մոտ 3 քմ) և փայտե աստիճանավանդակը. տուն ելումուտը դարձել է անհնար: Փրկարարները տարհանել են 1983 թ. ծնված Հ. և 2015 թ. ծնված Մ. Հ.-երին, 2008 թ. ծնված Մ., 1984 թ. ծնված Գ., 2016 թ. ծնված Մ., 2009 թ. ծնված Ս. Դ.-երին և տեղափոխել անվտանգ տարածք. տուժածներ չկան: