Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենսաթոշակառուները հեռախոսով են տեղեկացել իրենց տունն աճուրդով վաճառելու մասին. Առավոտ

Հասարակություն
3-5-1

Տիգրան Մեծի 44 շենքի 8/1 տանտիրուհուն՝ Մարգարիտա Շահինյանին, այցելությանս պահին կանչել էին գլխուղեղի անոթների սրացման համար հետազոտման: Դուռը բացողը նրա ամուսինն էր, թոշակառու, պատմաբան, որն ասաց, թե ապրումներից վատթարացել է թե իր, թե կնոջ առողջական վիճակը: Շենքը, որը համարվում է բազմաբնակարան, կառուցվել է 1935 թվականին: Լուսանկարում պատկերված վիճելի տունը գտնվում էր երկրորդ հարկում: 64-ամյա մանկավարժ, անգլերենի մասնագետ Մարգարիտա Շահինյանն ամուսնու, որդու, դստեր եւ անչափահաս փոքրիկի հետ այս տունը գնել են 2002թ.-ին: Որդին իր երկու անչափահաս երեխաների հետ աշխատանք գտնելու հույսով մեկնել է Ռուսաստան, իսկ ընտանիքը շարունակում է ապրել 78 քմ մակերեսով տանը: Տան վիճակը գնահատման ակտի համաձայն գնահատվում է այսպես. «Տունն անմխիթար, ծայրահեղ վատ վիճակում է, ծածկը՝ շիֆերները, հնացած են, հատակը՝ փայտյա, պատերը՝ ոչ պիտանի»: Զրուցակիցս՝ տանտիրոջ ամուսինը ցույց է տալիս առաստաղը, որը մի անգամ հորդառատ անձրեւներից հետո բացվել էր եւ ընկել երեխաների մահճակալի վրա: Հատակը, եթե հնամաշ գորգերով ծածկված չլիներ, կտեսնեինք մատաչափ անցքերը: Երկու թոշակառուները որոշում են վարկ վերցնել, տանը կոսմետիկ վերանորոգում իրականացնելու նպատակով: Մարգարիտա Շահինյանը դիմում է «Առէքսիմբանկ»-«Գազպրոմբանկի խումբ» ՓԲ ընկերությանը, եւ ստանում երեք տարով 6 միլիոն դրամի վարկ: Գրավ է դրվում նկարում պատկերված տունը: Կենսաթոշակառուներն ասում են, թե իրենք մուծել են մայր գումարից էլ ավելի գումար՝ 6 միլիոն 700 000 դրամ, սակայն բանկից գրություն են ստացել, թե դեռ պարտք են մոտ չորս միլիոնի չափով տույժ եւ տուգանքներ, իսկ մեկուկես միլիոն էլ մայր գումարից: Օրեր առաջ հեռախոսով նրանց զանգել են Դատական ակտերի հարկադիր ծառայությունից եւ հայտնել, թե բանկն առաջին իսկ փորձով աճուրդով գնել է վիճելի տունը: Ի դեպ, գինը եղել է 5 միլիոն 300 000 դրամ: Աճուրդի ժամանակ տանտերը եղել է հիվանդանոցում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով