Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2017-ին ինքնասպանության 10 դեպք է գրանցվել բանակում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
media-kentron-1

2017-ին Հայոց բանակում   գրանցվել է մահվան  62 դեպք, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Այդ դեպքերի 45-50 տոկոսը հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր են, իսկ մնացած դեպքերը եղել են խաղաղ պայմաններում: Ընդ որում՝ ինքնասպանության 10 դեպք, իսկ ավտովթարներից գրանցվել է 8 մահացության դեպք»: Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հիշում է նորակոչիկ զինծառայող Էռնեստ Հովհաննիսյանին, որը հունվարի 18-ին իրեն ցած էր նետել զորամասի պատուհանից: «Էռնեստը  շատ մեծ ուրախությամբ է գնացել ծառայության, նրա ծնողները  չեն հավատում, որ տղան պատուհանից իրեն ցած է նետել»: Դեպքից հետո ՊՆ խոսնակը  ֆեյսբուքյան գրառում էր արել, որ զինվորը ինքնախեղման փորձ է կատարել եւ այժմ քննություն է ընթանում:  Բանակում ամենամեծ խնդիրն անպատժելիության, քրեական  մթնոլորտի պահպանումն է,- ընդգծում են իրավապաշտպանները։ ՊՆ անձեռնմխելի կառույց չէ, առավել եւս հնդկական սուրբ կովի կարգավիճակում չէ, ասում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Այն կենդանի օրգանիզմ է, կան ռեալ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Պետք է խնդիրների մասին  բարձրաձայնել եւ պահանջել»: Զինակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ հարցը եւս  խնդրահարույց է:  Շատ են դեպքերը, երբ բանակ են գնում մի քանի հիվանդություններ ունեցող երիտասարդներ։ «Եթե 3 հիվանդություն ունի, երիտասարդը պիտի ճանաչվի  ոչ պիտանի ծառայության համար : Բայց տանում են բանակ,  դա ի՞նչ  որակ կարող է  ապահովել»: Իրավապաշտպաները վստահ են, եթե անպատժելիության մթնոլորտը վերանա, ապա բանակում շատ բան կփոխվի:  Իսկ առայժմ ըստ նրանց՝ կայուն, շարունակական վատ վիճակ է։