Սաստիկ բուք և ձյուն՝ հանրապետության ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի, Արարատի, Աբովյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Տաշիրի, Գորիսի, Կապանի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Աշոցքի տաարածաշրջանի ավտոճանապարհներին սաստիկ բուք է, տեսանելիությունը՝ 10 մ: Բքի և ձյան պատճառով դժվարանցանելի են Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը: Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ և միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն