Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բիզնեսի կողմից ճնշումներ են լինում ԳՄՕ ուսումնասիրող լաբորատորիաների վրա» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled2-6

Աժ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անցկացրած խորհրդարանական լսումներին «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրանք թե պարտադրանք» թեմայով «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանն իր ելույթում հայտարարեց, որ ԳՄՕ պարունակող ապրանքները ալերգիկ հիվանդություններ են առաջացնում, ինչպես նաև` մեծ ազդեցություն ունեն Էկոլոգիայի վրա. «ԳՄՕ պարունակող սննդամթերքը կարող է մտնել արյուն, գենետիկ մոդիֆիկացիայի ենթարկվել եւ փոխանցվել սերնդեսերունդ։ Այդ ապրանքները մուտագեն են, պաթոգենիկ ռեակցիաներ են առաջացնում, բարձր մակարդակի կոնսերվանտներ են, անտիբիոտիկների նկատմամբ հակազդեցություն ունեն, որը դժվարացնում է մյուս հիվանդությունների բուժումը։ Ապացուցված է, որ ԳՄՕ պարունակող սննդամթերքի կիրառման արդյունքում կան արդեն հիվանդություններ, որոնք ժամանակակից բժշկությունը դեռ չի ճանաչում։ Իհարկե, բիզնեսի կողմից ճնշումներ են լինում այս լաբորատորիաների վրա, որոնք նման ուսումնասիրություններ են իրականացնում։ Բավականին հավաքվել են տվյալներ, որոնք ապացուցում են այս ապրանքների հսկայական վտանգը։ Այս ոլորտին վերաբերող օրենքի ընդունումը վաղուց էր անհրաժեշտ»: