Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոալիցիան կառավարություն կկազմի, ինչպես ինքն է նպատակահարմար գտնում. Շարմազանով (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov-2

«2018-ի ապրիլից հետո կառավարության ձեւավորման, վարչապետի նշանակման հարց մինչ օրս չենք քննարկել: Անվտանգության խորհրդի մասին օրենքի, կառավարության կառուցվածքի մասին օրենքի եւ առաջին փոխվարչապետի առկայությունն արված չէ այս կամ այն անձի համար, այլ արված է՝ հիմք ունենալով պետության արդյունավետ կառավարումը»,- այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով տեսակետներին, թե օրենքի փոփոխություններն արվել են, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, իսկ գործող վարչապետը նշանակվի առաջին փոխվարչապետ: «Կառավարության ձեւավորվելու իրավունքը ՀՀ քաղաքացիները ընտրությունների միջոցով տվել են ՀՀԿ-ին ու ՀՅԴ-ին, այսօրվա կոալիցիոն ուժերն ունեն քաղաքական լեգիտիմություն, որ ապրիլից նոր կառավարություն ձեւավորեն այնպես, ինչպես իրենք գտնում են ավելի նպատակահարմար ժողովրդի ու պետության շահերի համար»,- հավելեց պարոն Շարմազանովը:  Նա խոսել է նաեւ գնաճից, միտինգներից. մանրամասն՝ տեսանյութում: