Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեղուտ»-ը սպառնում է շրջակա միջավայրի անվտանգությանը. ՀՔԱՎ

Հասարակություն
index5

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանքները դադարեցնելու պատճառների մասին hetq.am-ում հրապարակված հոդվածի հիման վրա 2018 թ. հունվարի 23-ին հարցում է ուղարկել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն: Վերոնշյալ հոդվածը hetq.am-ում հրապարակվել է հունվարի 21-ին: Դրանում նշվում է, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն աշխատանքները դադարեցրել է՝ առանց պատճառների մասին աշխատակիցներին հայտնելու: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ շրջակա գյուղերի բնակիչները կարծիք են հայտնում, որ աշխատանքների դադարեցման պատճառը պոչամբարի լցվելն է: Նրանց փոխանցմամբ՝ վերջին շրջանում Ընկերությունը պոչանքներն ուղղում է դեպի մոտակա Շնող և Դեբեդ գետերը, ինչը վտանգավոր է շրջակա միջավայրի համար: Իսկ Ընկերության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից աշխատանքների դադարեցման պատճառը ներկայացնում են որպես «հերթական պլանային կանգառ»: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ