Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվում է մարտի 17-ին

Քաղաքականություն
Karavarutyan-nist7

Կառավարության այսօրվա նիստը վարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը։ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղման մեջ է։ Նիստի սկզբում հնչող ավանդական հանձնարարականները չեղան։ Նիստին մասնակցում է հրաժարականի դիմում ներկայացրած Էներգետիկայի, բնական պաշարների եւ ենթակառուցվածքների նախարար Աշոտ Մանուկյանը։ Սերժ Սարգսյանը դեռ չի մակագրել հրաժարականի մասին նրա դիմումը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց 2018թ. թոշակների ու նպաստների չափը. «Ամեն տարի կառավարությունը սահմանում է նպաստների, թոշակների չափերը` հաշվի առնելով 2018թ. պետական բյուջեն։ Բյուջեով այս ծրագրի համար նախատեսված է 39,5 մլրդ դրամ, որը կսպասարկի ամսական միջինը 105 հազար ընտանիքի»։ Կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանն էլ նշեց, որ մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվում է մարտի 17-ին։ Աշխատանքային օրվա փոփոխությունը պայմանավորված է մարտի 8-ի կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրով։