A
A
Շախմատի Հայաստանի առաջնություն. Հայկ Մարտիրոսյանը՝ միանձյա առաջատար
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր կայացավ շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրը: Մրցաշարի երկու առաջատարներից Ռոբերտ Հովհաննիսյանը պարտվեց Մանուէլ Պետրոսյանին, իսկ ահա Հայկ Մարտիրոսյանն ոչ-ոքի խաղաց Շանթ Սարգսյանի հետ: Այդպիսով, վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով սկսեց գլխավորել 18-ամյա գրոսմայստեր Հայկ Մարիտրոսյանը: Ռոբերտ Հովհաննիսյանն ունի 6, իսկ Արման Փաշիկյանը՝ 5,5 միավորով: Սակայն վերջինս այլեւս չի կարող հավակնել առաջին տեղին, քանի որ վաղը կայանալիք վերջին տուրում առաջատարները հանդիպելու են իրար հետ: Չեմպիոն դառնալու համար Հայկ Մարիտրոսյանին նվազագույնը հարկավոր է վաստակել կես միավոր, իսկ ահա Ռոբերտ Հովհաննիսյանին դրա համար պետք է միմիայն հաղթանակ: