Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Պաշտոնական
hratap151626970625671041120163

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 13:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ հունվարի 18-ին՝ ժամը 15։00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն