A
A
Վրաստանում հայ գործարարը հարձակման է ենթարկվել. tert.am
Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և նրա մոտից հափշտակել 30 000 լարի: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավազակային հարձակման է ենթարկվել հայ գործարար, ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով Գուրիայի շրջանում մի քանի խանութների սեփականատեր է: Հարազատները «Ռուսթավի 2» հեռուստաընկերության թղթակցին հիվանդանոցում պատմել են, որ ըստ իրենց ունեցած տեղեկությունների՝ Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ: Նրա վրա հարձակվել են երկու անձինք, բութ առարկայով հարվածել գլխին և 30 հազար լարի (մոտ 11,5 հազար դոլար): Գործարարը գումարը վերցրել է Թբիլիսիի շուկաներից մեկից ապրանք բերելու համար: Ավելին՝ այստեղ