Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում զինծառայողը զոհվել է վիրավոր ընկերոջը փրկելիս. ՀԺ (տեսանյութ)

Պաշտոնական
128350

Արցախում երեկ հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա զինծառայող Վաչե Չիլինգարյանը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի բնակիչ էր: Մեր զրույցում գյուղապետ Սուլիկո Շուշանյանն ասաց, որ զինծառայողը երկու քույր ունի, ապրում են սոցիալապես նորմալ պայմաններում: «Փոքր տնտեսություն ունեն, նորմալ ապրում են: Վաչեն կարգին երեխա էր, ֆիզիկապես ուժեղ, բոյով-բուսաթով, աշխատասեր»,- ասաց գյուղապետը: Մեր հարցին, թե դեպքից ի՞նչ տեղեկություններ ունի, Սուլիկո Շուշանյանն ասաց. «Հայտնել են, որ ընկերոջը խփել են, ինքը գնացել է օգնության, իրեն են խփել, հետո եւս մեկն էլ է գնացել օգնության իրեն էլ են խփել: Մեկ զոհ ունենք, երկու վիրավոր»,- ասաց նա: Մանրամասն՝ այստեղ