Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մաշտոցի պողոտայում շրջվել է «ГАЗель» մակնիշի ավտոմեքենան

Պաշտոնական
6d2fb46cafdca93f592cb0e17c270f64

Դեկտեմբերի 29-ին, ժամը 07:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցու ավտոկայանատեղիի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ГАЗель» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Mercedes ML 320 մակնիշի 55LS700 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) կողաշրջվել է. տուժածներ չկան: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: