Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոմեքենան ընկել է գետը. վարորդը գտնվում է ավտոմեքենայի վրա

Պաշտոնական
mes

Դեկտեմբերի 28-ին, ժամը 23:31-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը և գետի հունով շարժվում է դեպի Դավիթաշենի կամուրջ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota Camry» մակնիշի 30 VN 707 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ծառին, էլ.սյանը և ընկել Հրազդան գետը (Դավիթաշենի կամրջի մոտակայքում). վարորդը գտնվում է ավտոմեքենայի վրա:  Փրկարարները ափ են դուրս բերել Ա. Խ.-ին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: