Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ է ենթադրում երեխայի պաշտպանությունը ՀՀ-ում. վերլուծություն

Պաշտոնական
untitled_12.thumb_

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է իրավական վերլուծություն երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ուղենիշների վերաբերյալ: Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առաջընթացի ապահովումը ենթադրում է երեխաների` ընտանիքում ապրելու, սիրո և հոգատարության պայմաններում մեծանալու,իրենց կարիքների առումով լսված լինելու, իսկ իրավունքների խախտման դեպքում` դրանց լուծման դյուրին հնարավորություններ ունենալու համար բոլոր անհրաժեշտ նախապայմանների ապահովումը: Վերոնշյալ նպատակներին ուղղված` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ջանքերը կկենտրոնացվեն երեխաների հիմնական սոցիալական միջավայրում, այդ թվում` հանրակրթական և հատկապես փակտիպի հաստատություններում երեխաների պաշտպանվածության համար անհրաժեշտ մեխանիզմների ստեղծման վրա: Ամբողջությամբ՝ այստեղ ՄԻՊ