A
A
Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեության խնդրահարույց կետերը
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմվել է արտահերթ հրապարակային զեկույց Խնամակալության և հոգաբարձության մարմինների ու խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների(ԽՀՄ/ ԽՀՀ) վերաբերյալ: Զեկույցը հնարավորություն է տվել վեր հանել հետևյալ հիմնական խնդիրները՝
- խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների ներկայացուցիչներն աշխատում են կամավորության սկզբունքով, ինչն էական խոչընդոտ է այդ կառույցների արհեստավարժ և մոտիվացված գործունեությանը,
- բացակայում են նրանց կողմից իրենց պարտականությունները չկատարելու կամ պատշաճ չկատարելուհամար պատասխանատվության արդյունավետ մեխանիզմները,
- աշխատակիցների կրթական որակավորման շեմն ու մասնագիտական կրթության պահանջները հստակ սահմանված չեն,
- խնդրահարույց են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների կազմին և կառուցվածքին առնչվող լուծումները,
- բացակայում են խնամակալության և հոգաբարձության մարմինների աշխատակիցների վարքագծի առանձին կանոնները։ Դրանք պետք է հաշվի առնեն երեխաների և ծնողների հետ աշխատանքի հոգեբանական առանձնահատկությունները,
- խնդրահարույց է քննարկվող հանձնաժողովների ու մարմինների գործունեությանը հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը։