Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
agn-2

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։ Պատասխան. Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը: Կրկին հիշեցնենք, որ բանակցությունները 2008թ.-ին մեկնարկեցին թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որևիցե նախապայման։ Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները և ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից։