Իշխան Բարսեղյանի ինքնազգացողությունը դատարանում վատացել է
Կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Իշխան Բարսեղյանի համար այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան «Շտապ օգնություն» էր հրավիրվել: Դատավարության հենց սկզբում Իշխան Բարսեղյանը հայտարարել էր, որ գլխապտույտ ու սրտխառնոց ունի եւ նիստին ի վիճակի չէ մասնակցել: Նա դատավոր Վաչե Մարգարյանին տեղեկացրել էր, որ ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել էր, այդ ժամանակ ճնշումը եղել է 170/100: Դատարան հրավիրված բժիշկն էլ դատավարության մասնակիցներին հայտնել է, որ Իշխան Բարսեղյանի մոտ հիպերտոնիկ հիվանդություն է ախտորոշվել, նրան համապատասխան դեղորայք է տրվել: Մինչ դեղորայքը ընդունելը՝ Իշխան Բարսեղյանի ճնշումը եղել է 150/90: Այս պահին դատական նիստը շարունակվում է: Պաշտպանական կողմը հանդես է գալիս գործի վարույթը կասեցնելու միջնորդությամբ: