Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոռուպցիայի ահազանգ. արծվաշենցիները դոնորների տրամադրած 14,5 միլիոնի փոխարեն 360 հազար են ստացել

Հասարակություն
sevan-470x265-1

Արծվաշենցիները գոհ չեն Տարածքային կառավարման եւ  զարգացման նախարար Դավիթ Լոքյանի պատասխանից: Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում նա  հանդիպել էր նաեւ արծվաշենցիների հետ եւ հայտարարել՝  նրանց պահանջները չեն բավարարվելու:   Արծվաշենցիները  կրկին պահանջել են գույքային փոխհատուցում: «Ասել է՝ ինչ ուզում եք՝ արեք,  ուզում եք՝ Բաղրամյանը փակեք, ոչինչ չի փոխվելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց բնակիչներից մեկը:  Նա նաեւ փոխանցեց, որ իրենց տները նորոգելու համար առաջարկվել է  3-ից 5 տոկոսով  վարկեր, սակայն հրաժարվել են: Արծվաշենցին նաեւ փոխանցեց, որ 2012 թ միջազգային դոնոր կազմակերպությունը 6 մլրդ 960 մլ դրամ գումար է փոխանցել, ինչի արդյունքում յուրաքանչյուր ընտանիք 14 մլն 500 հազար դրամ պետք է ստանար, սակայն  իրենց տրամադրվել է միայն  360 հազար դրամ: Միայն Ճամբարակ քաղաքում 420 արծվաշենցի ընտանիք է ապրում եւ նրանց տները վթարային են:  Հենց փոխհատուցման պահանջով դեկտեմբերի 5-ին արծվաշենցիները բողոքի ակցիա անցկացրին նախագահական նստավայրի դիմաց: Նրանք  վստահեցրին, որ իրենց ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ պահանջները բավարարվեն: