Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որտեղից գնել ամանորյա մթերքը, ինչպես խուսափել թունավորումներից. խորհուրդներ

Կարևոր լուրեր Հասարակություն
art-image-965

Նախատոնական գնումները սկսվել են: Գլխավոր հարցերն են՝ որտեղից կատարել գնումները, մթերք գնելիս ինչ հաշվի առնել և, որ ամենակորևորն է, ինչպես խուսափել թունավորումներից: Մի քանի խորհուրդ տոնական օրերին չհիվանդանալու և ամանորյա արձակուրդները վայելելու համար:
Այսպիսով, անհրաժեշտ է. •      գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքից •      գնել թարմ, չվնասված մթերք •      աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակներով՝ պահպանելով հիգիենայի կանոնները •      գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահման պայմաններին պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին •      նախապատվությունը տալ անվտանգության առումով որոշակի մշակում անցած գործարանային մթերքներին, օրինակ՝ պաստերացված կաթ և այլն •      չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում •      իսկ, եթե պատրաստի կերակրատեսակները ձեռք են բերվել խանութներից, ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահման պայմաններին, ջերմաստիճանին ՀՀ Առողջապահության նախարարություն