Բանակում կան շատ լուրջ խնդիրներ, որոնց մասին չի բարձրաձայնվում. Դ. Պետրոսյան (տեսանյութ)
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանն ու Յուրի Ավագյանը դեռ շարունանկում են մնալ հացադուլի մեջ` ԵՊՀ լսարաններից մեկում։ Դավիթ Պետրոսյանն այսօր, իր ֆեյսբուքյան էջում հանդես եկավ հայտարարությամբ՝ խոսելով բանակային խնդիրներից։ Վերջինս վստահեցնում է, որ բանակում կան շատ լուրջ խնդիրներ, որոնց մասին չի բարձրաձայնվում և եթե դրանց մասին չի բարձրաձայնվում,մնացածը դառնում է արհեստական։ «Պարզ- հասարակ խոսեմ հեռախոսի մասին. մենք ասում ենք ազգ-բանակ, բայց մինչև հիմա չի կարգավորվել հեռախոսի հարցը։ Ինչպե՞ս է բանակը կապ հաստատում ազգի հետ։ Էս հարցը մինչև հիմա կարգավորված չէ ու այդ հարցի պատճառով սկսած՝ գումարտակից վերջացրած, պոստերում առաջանում են զինվոր-սպա, զինվոր-զինվոր խնդիրներ։ Դա անջրպետ է ստեղծում զինվոր-սպա հարաբերություններում։ Դա տանում է նրան,որ յուրաքանչյուր ջոկ ունենում է իր կարգավորման սխեման։ Դա իր հերթին բերում է խառնաշփոթի, դիսցիպլինայի պակասի, որը մտնում է մյուս դաշտեր։ Արձակուրդների մասով. Յուրաքանչյուր զինվորի կարանտինում տրվում է տաս օր արձակուրդ, դրանից հետո հինգ օր։ Լինում են զինվորներ, որ այդ հինգ օրը չեն ստանում։ Ինչպե՞ս են ստանում այդ հինգ օրը. Ի՞նչպես են զինվորները դառնում սերժանտ, ինչպես է կարգավորվում սերժանտ-սպա հարաբերությունը։ Սրա մասին նույնպես չի խոսվում»,- նշում է Դավիթ Պետրոսյանը։ Դավիթ Պետրոսյանը ավելացրեց նաև, որ իրենք գտնվում են առողջական լավ վիճակում և շարունակում են մնալ հացադուլի մեջ, մինչև իրենց հարցերին պատասխաններ չտրվեն։