Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայցվորը պնդում է, որ դատավորը չի հրապարակել վճիռը

Հասարակություն
courtroom

Հայցվոր Կարեն Խաչատրյանը ներկայացրել է , թե ինչ  է  տեղի ունեցել դատարանում։Նամակը ստորեւ. «Երեկ 19.12.2017 թ Երևան քաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր տիկին Ա. Դավթյանը պետք է հրապարակեր փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վճիռը, որը նշանակված էր ժամը 17.00 ին: Հայցվոր կողմը ժամը 16.45 ից արդեն դատարանում էր: Բոլոր նիստերը, որոնք տեղի էին ունենում թիվ 8 սենյակում, միշտ նշանակված ժամից 5-10րոպե առաջ բաց էին լինում: Այս անգամ բոլորս հայտնվեցինք փակ դռների հետևում: Ժամը ուղիղ  17-ին  տեսանք, որ նորից փակ են  դռները,  կարծեցինք  գուցե հետաձգվել է :   Մեկը իջավ  ներքևի հերթապահից  ճշտելու, որն էլ ասաց, թե հիմա կզանգի' կբացեն: Նորից մի քանի րոպե թակելուց հետո դուռը կիսաբաց արեց քարտուղարը' շվարած դեմքով: Վերջապես հայտնվեցինք նիստերի սենյակում, հետո հայտնվեց դատավոր Աիդա Դավթյանը և ասաց, որ արդեն հրապարակել է վճիռը:  Մեր հարցմանը, թե հիմա կընթերցեք վճիռը, ասաց որ ստորագրենք վերցնենք վճիռը, տանը կարդանք, շատ երկար է: Դե մենք էլ, որ ասում է հարգարժան , օրենքի գիտակ դատավորը, վերցրեցինք ու գնացինք տուն: Վճռից պարզ դարձավ, թե ինչու էր դատավորը ցրողական վարքագիծ դրսևորում»:     Հայցվոր Կարեն Խաչատրյան