Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այս տեմպերով աղքատությունը շուտով կհասնի 40 տոկոսի (տեսանյութ)

Հասարակություն
sparox

2017 թվականը սպառողների համար նպաստավոր տարի չէր: «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահ Կարեն Չիլինգարյանի  կարծիքով՝ սպառողը գոհացած չի կարող փակել տարին:  «Թանկացումների պարագայում  ոչ նվազագույն աշխատավարձի, ոչ թոշակի, ոչ նպաստի բարձրացում չեղավ:  Ստացվում է՝ Հայաստանի 1/3-ը  պաշտոնապես աղքատության շեմին է, եթե այսպես գնա, ոչ թե երեսուն տոկոս կլինի, այլ քառասունի կբարձրանա աղքատության շեմը»,- ասում է Կարեն Չիլինգարյանը: Այս տարի թանկացումներ  են արձանագրվել գրեթե  բոլոր  ոլորտներում։  Սպառողի համար առավել մտահոգիչ էին կարագի, պանրի, մսի թանկացումները. դա առաջին անհրաժեշտության սնունդն է։ Քաղաքացիները վստահ են, որ իշխանությունները ցանկության դեպքում  կարող են այնպես անել, որ  քաղաքացիները չզգան գնաճը։ Մանրամասները՝ տեսանյութում