Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարողա՞ բանակի հաշվինա հարստացել». գեներալը՝ գեներալի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
saroyan

«Դրա ձեռը ինչ կար, որ չարաշահում աներ»,- այսօր ԱԺ-ում ՀՀԿ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեդրակ Սարոյանն անդրադարձել է գեներալ Հայկազ Բաղմանյանի պաշտոնանկությանը։ Ըստ Սեդրակ Սարոյանի՝ գեներալը շուտվանից էր ուզում դուրս գալ բանակից։ «Դաժե ես եմ իրան ասել էն ժամանակ դուրս մի արի, - նշեց Սարոյանը...Հիմա Բաղմանյան Հայկազի վրա ցեխ շպրտենք ու պրծա՞նք, վե՞րջ։ Մի քանի անգամ էլ կարող է հրաման չի կատարել կամ թերացել է»։ Լրագրողի դիտարկմանը, որ ԶՈւ-ում ծառայելուն զուգահեռ Բաղմանյանը բիզնես է դրել ու բանակի հաշվին հարստացել է, շքեղ մեքենա ունի, Սարոյանն արձագանքեց. «Էդ շքեղ մեքենան ես գիտեմ որտեղից ա՝ Մոսկվայի Ալիկն ա նվեր տվել։ Մենք խի ընկերություն չունե՞նք, շրջապատ չունե՞նք, բա մեր դրսի ընկերներն ինչի՞ համար են: Կարողա՞ բանակի հաշվինա հարստացել»։ Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հարաբերություններին՝ Սեդրակ Սարոյանն ասաց, որ իրենք մնում են ընկերներ։