Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քվեարկենք Հենրիխ Մխիթարյանի օգտին

Սպորտ
heno

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպված 2017 թվականի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթին մասնակցող մարզիկների ցանկում:

Սահմանված նոր կանոնակարգի համաձայն Հայաստանի լավագույն մարզիկներն ընտրվելու են հավատարմագրված լրագրողների եւ sms քվեարկության միջոցով, որին կարող են մասնակցել բոլորը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ կայքից։ Արդեն մեկնարկել է sms քվեարկությունը և երկրպագուները, որոնք ցանկանում են ընդգրկել Հենրիխ Մխիթարյանին տարվա լավագույն մարզիկների տասնյակում պետք է հաղորդագրություն ուղարկեն 1006 կարճ համարին եւ նշեն մեր ֆուտբոլիստի համարը նախարարության կողմից հրապարակված անվանացանկում՝ 18: Խորհրդանշանական է, որ 18-ը նաեւ Մխիթարյանի խաղային համարն է մեր ազգային հավաքականում: Քվեարկությանը շարունակվելու է մինչեւ 2017 թվականի դեկտեմբերի 25-ը ժամը 18:00-ն, մեկ հեռախոսահամարից կարելի է ուղարկել միայն մեկ SMS հաղորդագրություն (արժեքը՝ 50 ՀՀ դրամ):