Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունները աղքատներին չեն համարում պետության մասնիկ. Ավ. Իշխանյան (տեսանյութ)

Քաղաքականություն
media

«Մեզ մոտ իշխանությունը լրիվ կտրված է հասարակությունից և չի պատկերացնում, թե ինչ է կատարվում ավելի ստորին շերտերում, իրենք աղքատներին չեն համարում պետության մասնիկ», - այսօր «Մեդիա կենտրոն»-ում ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը՝ անդրադառնալով պատգամավորների վարքին ու խոսքին և մասնավորապես ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին, որն ասել էր, թե թանկացումները աղքատների վրա չեն ազդի, որովհետև, միևնույն է, նրանք փող չունեն։ Պատգամավորների նման պահվածքը Ավետիք Իշխանյանը որակեց որպես «անկախ իրենցից անկեղծություն». «Նրանք չեն էլ մտածում, որ դա կազդի իրենց ռեյտինգի վրա, իրենք թքած ունեն հանրության կարծիքի վրա»: «Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը շատ կուզեր հայտարարություններ չաներ, բայց երբեմն ստիպված է ինչ-որ հարցերի պատասխանել: Նա բոլորովին չէր ուզենա «կրուտոյ» տղայի կարգավիճակում լինել , ինքը հավանաբար կուզենար չափված- ձեւած , համապատասխան ոճի մեջ լինել,- ասում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Ըստ բանախոսի շատ են այն պատգամավորները, որոնք ընդհանրապես չեն երեւում հանրության աչքին:- Ես վստահ չեմ, որ նրանք հայերեն այբուբենը գիտեն կամ նրանց տեքստերը, մեղմ ասած դպրոցական կրթության տարողությունը չեն ձգում, վստահ չեմ, որ նրանք միտք ունեն: Նրանք քանակ են, տեղ են զբաղեցնում, կոճակ են սեղմում եւ որոշում մեր ճակատագիրը»: Ավելին՝ տեսանյութով