Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ԱԳՆ-ն Վիեննայում հանդիպել է Սերգեյ Լավրովի հետ (տեսանյութ)

Պաշտոնական
agn1

Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհդրի 24-րդ նիստի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանն արտգործնախարարները քննարկեցին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների օրակարգային հարցեր, անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր փոխանակցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ուղղությունների շուրջ։ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։