Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հակոբ Սերոբյան. «Մենք չենք վախենում ադրբեջանական ազդեցությունից» (տեսանյութ)

Սպորտ
sport-gimanstika

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան լուրջ երկընտրանքի առաջ է հայտնվել նախաօլիմպիական տարիներին։ Բանն այն է, որ առաջիկա երեք տարիներին սպորտային մարմնամարզության չորս  խոշոր մրցաշարերը տեղի են ունեալու Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ «2018 թվականի օլիմպաիական պատանեկան խաղերի մարմնամարզության որակավորման մրցաշարը պաշտոնապես նշանակվել է Բաքվում։ Դրան գումարած, Ադրբեջանում են կայանալու աշխարհի գավաթի երկու խաղարկությունները, որոնք վարկանիշային մրցումներ են, ինչպես նաեւ 2020 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Բնականաբար, մենք կամ չպետք է մասնակցենք, կամ էլ մասնակցելու դեպքում հայտնվեու ենք ուժեղ հոգեբանական ճնշման տակ։ Բաքու մեկնել-չմեկնելու հարցը մենք վերջնական կորոշենք՝ ՀՀ սոպրտի եւ երիտասարդության նախարարության եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ հարցը քննարկելուց հետ», -  «Ա1+»-ի մարզական լրագրողի հետ զրույցում ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։ Փորձառու մասանագետը միաժամանակ լուրջ խնդիր է համարում նաեւ այն, որ վերջերս Եվրոպայի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ է ընտրվել ադրբեջանցի Ֆարիդ Գայիբովը։ «Նոր նախագահի նշանակմամբ, ինքնին կմեծանա ադրբեջանական գործոնի ազդեցությունը մարմնամարզության վրա, առավել եւս, որ եվրոպական ֆեդերացիայի գլխավոր հովանավորը ադրբեջանական  «Կապիտալ բանկ» ընկերությունն է, իսկ համակարգչային հարցերը իրականացնում են այդ երկրի մասնագետները։ Մենք ամենեւին չենք վախենում նման ազդեցությունից, քանի որ մեր մարզիկներն առաջատար դիրքերում են գտնվում, իսկ եթե լինեն ինչ-որ ճնշումներ, մենք դա անպատասխան չենք թողնի։ Սակայն մենք կաշխատենք այնպես ելույթ ունենալ, որ կասկածլու տեղիք չտանք ոչ մրցավարներին, ոչ էլ ֆեդերացիայի ղեկավարներին», - եզրափակեց Հակոբ Սերոբյանը։ Ներկայումս մեր մարմնամարզիկները պատրաստվում են Մոսկվայում անցկացվող ամենամյա խոշոր մրցաշարին, որը կայանալու է դեկտեմբերի 17-ին։