Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարները հանդիպել են (տեսանյութ)

Հարցազրույց

ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային: Հանդիպման սկզբում Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց Կարմելո Աբելային` Մալթայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերի շնորհիվ նոր լիցք կհաղորդվի երկկողմ փոխգործակցությանը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ։ Այս համատեքստում կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ձևավորումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարնական կապերի աշխուժացումը։ Նախարարներն անդրադարձան առևտրատնեսական համագործակցության ակտիվացման հնարավորություններին, քննարկեցին մշակութային փոխանակումների խթանման ուղիները։ Զրուցակիցները կարևորեցին ՀՀ ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լավ հիմք է Հայաստանի և Եվրամիության, անդամ երկրների միջև համագործակցության համար: Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Կարմելո Աբելան ստորագրեցին Հայաստանի և Մալթայի կառավարությունների միջև Մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագիրը։