«Հայաստան» համահայկական հիմնադրամի տեխնոլոգիաներն իրենց սպառել են»
Թեև Հայաստանում վաղուց արդեն ընդունված չէ այս կամ այն երևույթից կամ փաստից հետո անել սառը վերլուծություն և հետևություններ, այնուհանդերձ՝ «Հայաստան Համահայկական հիմնադրամի «Բերքառատ Արցախ» հեռուստամարաթոնից հետո, երբ հավաքվեց մոտ 12.500 մլն դոլար, իշխում են հետևյալ տեսակետները. ա/ Սա շատ փոքր գումար է, հետևաբար՝ սփյուռքը չի վստահում Հայաստանի իշխանություններին։ Բ/ Կարևորը ոչ թե գումարի չափն է, այլ՝ համահայկական միասնականության ցուցադրությունը։ Սրանք շատ պարզունակ ու շատ մակերեսային հետևություններ են, որոնք ոչ մի արժեքավոր բան չունեն իրենց մեջ և չեն օգնում հետագա գործունեության համար ճիշտ որոշումների հանգել։ Առաջին տեսակետի տարածողներն են մշտապես ընդդիմադիր տրամադրված, առավելապես պոպուլիստական տրամադրությունների կրող հատվածը։ Հանուն արդարության պետք է նշել, որ այս տեսակետը տարածվում է բոլոր մարաթոններից հետո։ Երկրորդ տեսակետի հեղինակներն իշխանության տարբեր նեկայացուցիչներն են։ Եթե առաջին դեպքում ասելիքը տեղավորվում է խոսքի ազատության շրջանակներում և կարելի է ուղղակի վերապահումով մոտենալ, ապա երկրորդ դեպքում գործ ունենք ոչ կոմպետենտության հետ, որը հուշում է, որ նույն կերպ կարող են ձախողել ցանկացած այլ գործ։ Իսկ ինչ հետևություններ պետք է արվեն «Այլընտրանքային նախագծեր խումբը» խնդրին մոտենում է հետևյալ ելակետերից.
- Ցանկացած մարաթոնի նպատակը շատ գումար հավաքելն է՝ դրված նպատակը, ծրագիրն առավել հաջող իրականացնելու համար։ Մնացածը հեքիաթ է։
- 12.500 մլն դոլար «Բերքառատ Արցախ» ծրագրի համար բավարա՞ր է, թե՞ ոչ. պետք է ասեն ծրագիրը մշակողները, պատասխանատուները, իրականացնողները։ Եվ նրանք պարտավոր են դա անել, որ բոլորս հասկանանք ի վերջո՝ այս գումարով կլուծվի՞ խնդիրը, եթե այո՝ շատ լավ, եթե՝ ոչ կիսա՞տ է մնալու, չի՞ իրականացվելու, թե՞ այլ լուծումներ կան։ Սա կոչվում է թափանցիկ աշխատանք և հաշվետվողականություն։
- Հավաքված 12. 500 մլն դոլարի կառուցվածքը նայելիս ստավում է հետևյալ պատկերը՝ եթե հանում ենք խոշոր նվիրատուներին՝ Սամվել Կարապետյան 2.5 մլն, անանուն բարերար՝ 2.5մլն, Զանգեզուրի պղնձամոլիբդենական՝ 350 հազար, Սամվել Ալեքսանյան՝200 հազար, Վարդանյանների ընտանիք՝ 125 հազար, Բարսեղ Բեգլարյան՝ 100 հազար, Վալեքս գրուպ՝100 հազաև և այլն։ Ըստ այդմ՝ առանց խոշոր նվիրատուների՝ մոտ 6 մլն դոլար։ Սրանից պետք է հանել պետական համակարգից լռությամբ գանձվող գումարները, տարբեր հաստություններից փոխանցվող գումարները։ Դրանից մնացած գումարի պարագայում ուղղակի անտեղի է խոսել համահայկականության և այլ մեգագաղափարներից։ Չկա նման բան։ Կարող էր լինել, բայց հիմա չկա։