Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ծաղկաձոր Օփենում» 5 տուրից հետո երկիշխանություն է հաստատվել

Սպորտ
a1chess-tsaxkadzor

Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող շախմատի համանուն «Օփենում» կայացան 5-րդ տուրի պարտիաները: Մրցաշարային աղյուսակը 4,5-ական միավորով գլխավորում են Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Վիտալի Բերնադկսին ու խորվաթ գրոսմայստեր Մարին Բոսիոչիչը: Չորս շախմատիստ, այդ թվում Տիգրան Լ. Պետրոսյանը, իրենց ակտիվում ունեն 4-ական միավոր և կիսում են 3-6-րդ հորիզոնականները: Մեր շախմատի 66-ամյա վետերան Ռաֆայել Վահանյանն առայժմ 3,5 միավորով բզաղեցնում է 9-րդ տեղը: Այսօր նախատեսված 6-րդ տուրում Տիգրան Լ. Պետրոսյանը սեւերով կհանդիպի Լուկա Օբոլաձեի հետ, որը մրցաշարի իսկական հայտնությունն է դարձել: 15-ամյա վրացի շախմատիստը դեռեւս պարտություն չի կրել եւ իր ակտիվում նույնպես 4 միավոր ունի: