Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի առաջնության այսօրվա խաղին

Սպորտ
a1mxitaryan-28.11.

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը այսօր չի մասնակցի Անգլիայի առաջնության 14-րդ տուրի «Ուոտֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է Մանչեսթրում հրապարակվող MEN թերթը:   «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լոնդոն մեկնած ֆուտբոլիստների մեջ չի ընդգրկել թիմի երեք խաղացողների՝ Հենրիխ Մխիթարյանին, Մարուան Ֆելաինիին ու Լյուկ Շոուին: Հավելենք, որ մեր ֆուտբոլիստը երեկ մասնակցել է թիմի մարզմանը, ուստի նրա բացակայությունը կապված չէ վնասվածքի հետ:   «Ուոտֆորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա այսօր, ուղիղ կեսգիշերին: Թիմերը նախկինում իրար հետ հանդիպել են 13 անգամ, որից 12-ում հաղթել է մանչեսթերյան ակումբը, իսկ մեկում՝ լոնդոնցիները: