Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի են ձյուդոյի Հայաստանի 2017թ չեմպիոնները

Սպորտ
sport-judo

Կայացել է ձյուդոյի Հայաստանի 2017 թվականի առաջնությունը, որին մասնակցել են շուրջ 80 մարզիկներ՝ Երեւանից, Գյումրիից և Վանաձորից: Տղամարդկանցից ըստ քաշային կարգերի հանրապետության 2017 թվականի չեմպիոններ են դարձել 60 կգ քաշային Նարեկ Կարապետյանը, 66 կգ քաշային Վարդան Գրիգորյանը, 73 կգ քաշային Արսեն Ղազարյանը, 81 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, 90 կգ քաշային Գուրգեն Աբելյանը եւ +90 կգ քաշային Ստեփան Սարգսյանը: Կանանց պայքարում լավագույնն են ճանաչվել 48 կգ քաշային Իրենա Պետրոսյանը, 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը եւ +52 կգ քաշային Աննա Ղազարյանը: Առաջնությանը ներկա են գտնվել ՀՀ սպարտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Վարդան Ոսկանյանը:   ՀՀ սպարտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն