Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում օգտատերերի 68.85%-ը ենթարկվել է վարակման փորձերի

Կարևոր լուրեր Հասարակություն
comp

Հայաստանում 2017 թվականի հունվար-մայիսին օգտատերերի սարքերի 68.85%-ը ենթարկվել է վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 23-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։  Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի  (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։ Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ, որը բաշխված բարդ ենթակառուցվածք է՝ նախատեսված ամբողջ աշխարհում միլիոնավոր կամավոր մասնակիցներից կիբեռանվտանգության հետ կապված տվյալների անանուն հոսքերի մշակման համար։

Kaspersky GREAT-ի տվյալների համաձայն՝ վարակման սպառնալիքների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Երևանում՝ 69.21%։ Ցանկում հաջորդն են Արարատի մարզը (21.85% ցուցանիշով), Կոտայքի մարզը (19.68%), Լոռու մարզը (12.50%), և «առաջատարների» հնգյակը եզրափակում է Շիրակի մարզը (10.70%)։

Հայաստանի՝ վարակման սպառնալիքի ենթարկված տարածաշրջանների բաժինները

 

Տարածաշրջաններ Վարակման գրանցված փորձերի բաժինը Գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը
Երևան 59.69% 69.21%
Արարատ 7.65% 21.85%
Կոտայք 12.20% 19.68%
Լոռի 3.46% 12.50%
Շիրակ 3.37% 10.70%
Արմավիր 3.06% 9.88%
Գեղարքունիք 2.78% 9.74%
Սյունիք 3.73% 7.01%
Արագածոտն 0.84% 5.40%
Տավուշ 0.87% 4.74%
Վայոց ձոր 1.42% 2.56%

 «Ցավոք, դեռևս հիմնախնդիր է օգտատերերի մեծ մասի կողմից ոչ լիցենզիոն ծրագրերի օգտագործումը, ինչպես նաև պատշաճ հակավիրուսային ծրագրերի օգտագործման մշակույթի բացակայությունը: Շատերը նաև ոչ անհրաժեշտ լրջությամբ են մոտենում համացանցային անվտանգության կանոններին: Կարևոր է ըմբռնել, որ հենց լիարժեք հակավիրուսային ծրագրերի կիրառումը, բոլոր լիցենզիոն ծրագրերի ժամանակին և կանոնավոր թարմացումները և թվային աշխարհում անվտանգության կանոններին հետևելն է մեծապես նպաստում թվային չարագործների ոտնձգություններից զերծ մնալուն»,- պարզաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

 

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն