Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թանկացումները՝ մոնոպոլացված տնտեսության հետևանք (տեսանյութ)

Տնտեսություն
hrach

Այս շրջանում տարբեր գյուղատնտեսական ապրանքների, հատկապես մսամթերքի և ձվի թանկացումը  ՀՀ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը համարում է մոնոպոլացված տնտեսության հետևանք։ Ըստ Բերբերյանի՝ անասնագլխի մեծաքանակ արտահանումը չէ, որ պատճառ է դարձել գների բարձրացման։ Եվ  քանի որ Հայաստանում օրենքը չի կարգավորում գյուղացիների արտադրանքի սպառման գործընթացը, վերամշակող ընկերություններն օգտվում են այդ առիթից և գերշահույթ ստանում։ «Սա կարծես մի փորձ են արել, եթե հասարակությունը լավ պայքարի սրա դեմ, էդ նույն մարդիկ շատ արագ գները կիջացնեն»,- նշում է Հրաչ Բերբերյանը։ Հրաչ Բերբերյանը համարում է, որ ներկրողներից բացի տեղական արտադրողին ևս ձեռնտու են գնի բարձրացումները։ Վերջինս կոչ է անում և պահանջում է, որպեսզի այս բոլոր հարցերով լրջորեն զբաղվի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ Հրաչ Բերբերյանը անդրադարձավ նաև վերջերս ակտիվ շահարկվող ԳՄՕ մթերքներին և դրանց շուրջ ծավալված քննարկումներին։ Նա նշում է, որ ԳՄՕ-ներից առավել վնասակար են հորմոնները, որոնք առկա են սննդի մեջ, հատկապես հավի մսի մեջ։ Ըստ Բերբերյանի՝  հայկական գյուղատնտեսական ապրանքներում ԳՄՕ գործնականում չկա, քանի որ ԳՄՕ-ով սնունդ անասուններին կերակրելը չափազանց թանկ հաճույք է։