Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել

Կարևոր լուրեր Հասարակություն
2dff2bc3f4223de9799156670d3a31b0

Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը  շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը  Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝  3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝        19.60C (1995 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -9.90C (2001 թ.) • Օդի միջին օրական ջերմաստիճան՝           4.70C