Զիմբաբվեի նախագահը հրաժարական է տվել (տեսանյութ)
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն այսօր հրաժարական է ներկայացրել: Երկրի խորհրդարանին ուղղված նամակում նա հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»:
« Ես, Ռոբերտ-Գաբրիել Մուգաբես, համաձայն Զիմբաբվեի ներկայիս սահմանադրության 96-րդ կետի, հայտարարում եմ իմ հրաժարականը»,- մասնավորապես ասված է նախագահի նամակում:
Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից
Շուրջ40 տարի Զիմբաբվեն ղեկավարած Մուգաբեի նամակը ընթերցել է խորհրդարանի խոսնակ Ջեքոբ Մուդենդան, մինչ խորհրդարանը երկրի 93-ամյա ղեկավարի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ էր անցկացնում:
Մուգաբեի նամակը խորհրդարանում ծափերով ու պարերով են ընդունել:
Իմպիչմենթի պահանջի հիմքում դրվել էին փաստարկներ այն մասին, որ Մուգաբեն «թույլ է տվել կնոջը զավթել սահմանադրական կարգը, ինչպես նաև այն, որ նա ծեր է և ի վիճակի չէ երկիրը կառավարել»:
Մուգաբեի հրաժարականը տոնում են նաև մայրաքաղաք Հարարեի փողոցներում:
