Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շարքային քաղաքացիները հաճախ են կանգնած լինում կոռուպցիային դեմ հանդիման. ԹԻ

Քաղաքականություն
transparency

Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր. քաղաքացիների ձայներն աշխարհի տարբեր ծայրերից Շարքային քաղաքացիները չափազանց հաճախ են կանգնած լինում կոռուպցիային դեմ հանդիման: Նրանցից կաշառք են պահանջում բժշկի մոտ ընդունելության, իրենց երեխաներին դպրոց տեղավորելու համար կամ ոստիկանությանը բողոք ներկայացնելիս: Եվ միշտ ամենից շատ տուժում են նրանք, ովքեր ամենից քիչ են ունակ կաշառք տալու: Զարմանալի չէ, որ կոռուպցիայի մակարդակի չափումն ընկած է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների հիմքում: Թրանսփարենսի Ինթերնեշնլը նույնպես գտնում է, որ անհրաժեշտ են որակյալ տվյալներ: Դրա համար էլ կարևոր է հարցնել իրական մարդկանց, թե ինչպես են նրանք իրենց ամենօրյա կյանքում դիմագրավում կոռուպցիան: Իրենց ամենօրյա կյանքում կոռուպցիային առնչվող քաղաքացիների անձնական փորձի վերաբերյալ աշխարհի ամենաընդգրկուն հարցումը`  Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի համաշխարհային բարոմետրի (ԿՀԲ)  շարքի վերջին տվյալները  ցույց են տալիս, թե ինչպիսի կոռուպցիոն դրսևորումների են առնչվում մարդիկ և որքան հեռու պետք  է գնան պետությունները կոռուպցիայի դեմ պայքարում: Կաշառքի մակարդակներն աշխարհում Ամբողջն՝ այստեղ