Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե Սերժ Սարգսյանին մի բան պատահեց, մեր ազնիվ ցեղը կորչելու՞ է». հարց՝ վարչապետին (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-karapetyan.jpg4_

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԼՔ խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վարչապետին ուղղեց հետեւյալ հարցը.  «Նոյեմբերի 2-ի ասուլիսում լրագրողը ձեզ հարցրել է, թե արդյո՞ք Սերժ Սարգսյանն անփոխարինելի է: Դուք ասել եք, որ պարոն Սարգսյանի՝ որպես անվտանգության երաշխավորի պնդումների հետ լիարժեք համաձայն եմ: Հիմա հարցս՝ Սերժ Սարգսյանը մարդ է, համենայնդեպս առ այսօր ԱԺ-ում դեռ դրված չէ Սերժ Սարգսյանին աստվածացնելու մասին օրենքի նախագիծ: Եթե նրան մի բան պատահեց, մեր ազնիվ ցեղը կորչելու՞ է: Երկրորդ՝ եթե նա անփոխարինելի է, ինչպե՞ս եք հայտարարում, որ պատրաստ եք նրան փոխարինելու գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնում: Եվ երրորդ հարցը՝ սա ձեզ չի՞ հիշեցնում այն ժամանակները, երբ հայտնի մեկը ցույց տալով Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւին, ասում էր՝ կտո սկազալ Իլյիչ ումեռ, վոտ նաստայաշչի Իլյիչ»: Վարչապետ Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ վարչապետի թեկնածության հարցը վերապահված է ՀՀԿ-ին: «Բրեժնեւի վերաբերյալ չգիտեմ ինչ պատասխանեմ»,-ասաց վարչապետը: Պարոն Փաշինյանը նկատեց, որ հարցը պարզ է. «ՀՀԿ-ում էդ պրոցեդուրան ո՞նց եք պատրաստվում անել: Եթե Շարմազանովը Սերժ Սարգսյանին առաջարկեց վարչապետի թեկնածու, դուք ինքներդ ձեզ առաջարկելու՞ եք վարչապետի պաշտոնում, թե եթե անփոխարինելի է, դուք կհամաձայնվեք 2-րդ, 3-րդ փոխվարչապետի պաշտոնին»: «Ես ինքս ինձ կառաջարկեմ, թե ոչ, թույլ տվեք իմ մտածածս իմ մեջ մնա: Հաստատում եմ նույնպես նա, որ գնահատում եմ Սերժ Սարգսյանի փորձը եւ դերակատարումը»,-թեման փակեց վարչապետ Կարեն Կարապետյանը: