Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշոտ Մանուչարյանն առաջարկում է նոր հարկ սահմանել Կառավարության աշխատակիցների համար (տեսանյութ)

Քաղաքականություն
vVxuft1wysM

Քաղաքական, հասարակական գործիչ Աշոտ Մանուչարյանը կարծում է, որ 13 տարեկան աղջիկների պատվաստման մասին որոշումը մարդասպանություն է, և որոշում կայացնողները պետք է պատասխան տան որպես մարդասպաններ։ Հիշեցնենք, դեկտեմբերի երկրորդ տասնօրյակից 13 տարեկան աղջիկները պատվաստվելու են պապիլոմա վիրուսի դեմ, ինչը քաղցկեղի առաջացման պատճառներից է համարվում։ Ինչ վերաբերում է տարկետման իրավունքի սահմանափակմանն առնչվող՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծին՝ Աշոտ Մանուչարյանն առաջարկում է ռազմավարական խնդիրների լուծման սեփական տարբերակը. պետք է օրենք ընդունել, որպեսզի Կառավարության աշխատակիցներն իրենց ունեցվածքին համարժեք 1 տոկոս հարկ վճարեն։ Ըստ նրա՝ դրանով հնարավոր կլինի ստեղծել պրոֆեսիոնալ բանակ։ Ըստ նրա՝ այսկերպ հայ հասարակությունը զրկվում է գիտական զարգացման պոտենցիալից։ Ավելին՝ տեսանյութով