Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան-Սփյուռք. պաթոսից դուրս. քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Հասարակություն
spyurq

Վերջին տարիներին ռազմավարական ուղղություն է ընդունվել սփյուռքի հետ աշխատանքը, սակայն «Արի տուն» ծրագրի և, որպես հայության գերնպատակ հռչակված՝ Հայաստանը 4 մլն դառնալու հեռանկարների կողքին, լրջորեն չի դիտարկվում ներգաղթած սփյուռքահայության նկատմամբ վերաբերմունքն ու հանրային ընկալումներում առկա խորը հակասությունները: Մի կողմից, գնահատվում է Սփյուռքի ներդրումային կարողությունը, մյուս կողմից՝ քննադատվում այնպիսի հարցեր, ինչպիսիք են իրենց կեցության երկրի քաղաքացիությունից չհրաժարվելը, մշակութային բազմազանությունը, երկրի զարգացման տեսլականի տարբերությունները, և այլն։ Կարծիքները միանշանակ չեն նաև Սփյուռքում։ Շատ Սփյուռքահայեր կտրականապես բացառում են Հայաստան վերադառնալու հնարավորությունը ներդրումային ոչ արդյունավետ միջավայրի, ահագնացող կոռուպցիոն ռիսկերի, հանրային կարծրատիպային ընկալումների և շատ այլ պատճառներով։ Սակայն Հայաստանում ներկայումս կան բազմաթիվ հայրենադարձներ, ովքեր ոչ միայն վերադարձել և մշտական բնակություն են հաստատել այստեղ, այլև ակտիվ գործությունեություն են ծավալում հասարակական, բիզնես և կրթական ոլորտներում։ Նոյեմբերի 13-ին 17:30-ին «Հոդված 3» ակումբը հրավիրում է հանրային քննարկման «ՀԱՅԱՍՏԱՆ -ՍՓՅՈՒՌՔ. խնդիրների քննարկում համաժողովների ու ելույթների պաթոսից դուրս» թեմայով, որին որպես բանախոսներ հանդես կգան Հայաստանում ապրող և ակտիվ հասարակական գործունեությամբ զբաղվող սփյուռքահայեր, որոնք կանդրադառնան այնպիսի հիմնահարցերի, ինչպիսիք են Սփյուռքի ներուժը և դրա արդյունավետ օգտագործումը Հայաստանի ժողովրդավարացման գործում, սփյուռքահայերի ինտեգրման խնդիրները ՀՀ-ում, Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ներկայիս վիճակը, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Բանախոսներն են՝ ՐԱՖՖԻ ԴՈՒԴԱԿԼՅԱՆ - «Թուֆենկյան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ՄԱՐՈ ՄԱԹՈՍՅԱՆ - Կանանց աջացկման կենտրոնի հիմնադիր ՍԵՎԱՆ ԳԱՊԱԳԵԱՆ - «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն ՆԱԻՐԻ ՀԱԽՎԵՐԴԻ - գրական թարգմանիչ