Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ընկերներն Արմեն Ջիգարխանյանին բնակարան են նվիրել

Հասարակություն

Արմեն Ջիգարխանյանի համար ընկերները  բնակարան են գնել, քանի որ նա  կնոջից բաժանվելուց հետո մնացել էր առանց կացարանի: Լուրը հայտնել է դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը՝ ռուսական «Մարդը և օրենքը» հաղորդման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք «Բլոկնոտ»-ից: Ժողովրդական արտիստն այսուհետ կապրի սեփական տանը, որը բավական ընդարձակ է, լավ վերանորոգված, և հեռու չէ թատրոնից: «Նա իր սեփական կացարանն ունի և այսօրվանից այնտեղ է բնակվում,- հայտարարել է Սողոմոնյանը: - Այդ շրջանում  դա հրաշալի բնակարան է: Այս պատճառով կարծում եմ, որ պատմությունն ավարտվել է»:»,- ասել է Արմեն Ջիգարխանյանի ընկերը: Արմեն Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյորովն ասել է, որ Վիտալինան ոչ միայն իր անունով է դարձրել ամուսնու 3 բնակարանները, այլեւ «մաքրազարդել» է նրա դրամական հաշվեհամարները: Նա պնդում է, որ դերասանին մոլորության մեջ են գցել: Արդյունքում Արմեն Բորիսովիչը զրկվել է մոտ 15 մլն ռուբլուց, ըստ որում՝ վերջին փոխանցումը կատարվել է Ջիգարխանյանի հիվանդանոցում հայտնվելու օրը: Ինքը դերասանը հայտարարել է, որ ցանկանում է Վիտալինայի հետ կապված իր կանքի էջը փակել, եւ այլեւս մտադիր չէ այս թեման քննարկել: Դերասանն ասել է, որ կատու է պահում, եւ հիմա նա է դարձել իր ամենամտերիմ էակը: Bezy-myanny-j6 kvartira