Շատինցիները հասան արդյունքի. hraparak.am (տեսանյութ)
Նոյեմբերի 6-ից պայքարի դուրս եկած Վայոց Ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին գյուղի բնակիչները հասան արդյունքի։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Շատին համայնքում եւս ՏԻՄ ընտրություններ էր, որի արդյունքում համայնքի ղեկավար է ընտրվել Արթուր Ստեփանյանը։ Շատինցիները դեմ էին այդ ընտրությանը, պահանջում էին Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանի վերանշանակումը նույն պաշտոնում։ Շատինցիները hraparak-ի զրույցում ասացին, որ այսօր կրկին բողոքի ակցիա են իրականացրել համայնքապետարանի դիմաց եւ իրենց պայքարը արդյունք է տվել։ «Շատինի համայնքապետարանի աշխատակազմը նույնն ա մնալու, Արթուր Ստեփանյանի նստավայրն էլ քարագլուխ գյուղում ա լինելու, ոչ թե Շատինում»,- պատմեցին շատինցիները։ Նյութի շարունակությունը կարդալ այստեղ https://youtu.be/-_IDR-eeHw4