Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13 պատահար՝ 2 զոհով

Հասարակություն
vtar-1

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 7-ից 8- ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերն էլ բացահայտվել են։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 և զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։ Բացահայտվել է գողության 6, յուրացման 2, անձի առևանգման, ապօրինի ծառահատման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: