Սարան կվազի Եղեգնաձորից մինչեւ Երեւան՝ 30 ժամում
Վազք ողջ Հայաստանով Մրցավազք, որը Հարավային Հայաստանի կայուն զարգացման համար կհավաքի 1,000 ԱՄՆ դոլար Որքա՞ն հեռու կգնաք, որպեսզի իրականություն դարձնեք մի բան, ինչին հավատում եք։ Կվազեք արդյոք 165 կիլոմետր։ Դա հենց այն է, ինչ Սարա Ֆաունթանը նախատեսում է անել՝ ONEArmenia-ի վերջին «Խաղողից մինչեւ գինի» արշավին աջակցելու համար, որը նպաստելու է հարավային Հայաստանում գինետուրիզմի զարգացմանը։Հունիսին, երբ դրամահավաքը սկսվեց, Սարան խոստացավ վազել տասը մղոն՝ իր էջի միջոցով ծրագրին նվիրաբերած ամեն տասը դոլարի դիմաց։ Հինգ ամիս եւ 958 դոլար անց, Սարան կատարում է իր խոստումը։ «Խաղողից մինչեւ գինի»-ն սկսվել էր 2017 թ-ի հունիսի 8-ին եւ ավարտվել՝ հոկտեմբերի 31-ին։ ONEArmenia-ն եւ Semina Consulting-ը համագործակցեցին, որպեսզի գինեգործության միջոցով նպաստեն հարավային Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում անցկացվելու են խաղողագործության մասին դասընթացներ՝ տեղի խաղողագործների համար, ինչպես նաեւ ստացված բերքը Semina Consulting-ը կվերցնի ու կվերադարձնի այն խաղողագործներին՝ որակյալ գինու տեսքով։ Ստացված գինին էլ իր հերթին կցուցադրվի WineCube կոչվող համտեսի սենյակներում, որոնք նախագծվել են DZ Architectural Studio -ի կողմից եւ հնարավորություն կտան ժամանակակից ու հասանելիեղանակով ծանոթանալ տարածաշրջանին։ Այս ծրագիրը հավաքել է 101% ֆինանսավորում, գերազանցելով $ 61,515-ը՝որն անհրաժեշտ էր ծրագիրն իրականացնելու համար։ 2017թ-ի նոյեմբերի 11-ին Սարան կվազի գինեգործության ծննդավայրից մի քանի կիլոմետրի վրա գտնվող Եղեգնաձորից՝ դեպի Երեւան։ Վազքի նպատակն է ուշադրություն սեւեռել Հայաստանի հարավային հատվածի վրա, որտեղ գինետուրիզմի եւ զբոսաշրջության ծաղկումը կնպաստի տեղական տնտեսությունների զարգացմանը։ Սարան ծնունդով Նյու-Յորքից է։ Հայաստան տեղափոխվել է հունիսին եւ այստեղ աշխատում է ONEArmenia կազմակերպությունում՝ որպես բովանդակության եւ հաղորդակցման մենեջեր։ Վազքի մասին հարցին նա պատասխանում է․ «Ես Երեւան եկա կամավորական աշխատանք կատարելու, բայց այնքան ոգեշնչվեցի էներգիայով ու նորարարություններով, որ որոշեցի այստեղ մնալ։ Այս վազքն ինձ համար հնարավորություն է կտա բարձրացնել իրազեկությունը մի բանի շուրջ, որը ես հավատում եմ, որ կարող է նպաստել հարավային Հայաստանի համայնքներում ձեռնարկատիրական ոգու զարգացմանը»։ Սարան մրցավազքերի մշտական մասինակից է Միացյալ Նահանգներում․ իր մասնակցությունն է ունեցել 14 մարաթոնի եւ ավելի քանի 20 կիսամարաթոնի վերջին հինգ տարվա ընթացքում։ Այս վազքն աջակիցների մեծ բանակ է հավաքել ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ հայ վազորդների համայնքում։ TriClub Երեւանյան թիմի մարզիկներն իրենց անմիջական աջակցությունն են ցուցաբերում Սարայի վազքին։ Թիմն պարբերաբար իրականացնում է վազքի, հեծանվավազքի եւ տրիատլոնի պատրաստում Հայաստանում եւ արտասահմանում: TriClub-ի մի քանի անդամ նախատեսում է Սարայի հետ վազել ամբողջ տարածությունը, իսկ ոմանք կանցնեն ճանապարհը հեծանիվով կամ մեքենայով: Սարա Ֆաունթանը կվազի 165 կմ․ Եղեգնաձորից մինչեւ Երեւան՝ Հանրապետության Հրապարակ՝ ONEArmenia-ի եւ TriClub Երեւանի աջակցությամբ։ ONEArmenia -ի «Խաղողից մինչեւ գինի» արշավի համար անձնական դրամահավաքի միջոցով հավաքվել է $958: Ծրագիրը նպատակ ունի տեղի համայնքներում կայուն տնտեսական աճ ստեղծել զբոսաշրջության զարգացման միջոցով։