Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1 օրում՝ 16 պատահար

Հասարակություն
da546ec46f083a9d6b179092fb9d9c78

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7- ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 2-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք։ Բացահայտվել է գողության և խարդախության 9-ական, յուրացման 2, շորթման, խուլիգանության և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, գողության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ ոստիկանություն