Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառավարությանը հետաքրքրում է մարդու առողջությունը, բայց ծախսերը կկրճատվեն

Հասարակություն
7832074c15e7eeab57627f53c46dcfd2

ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր շարունակվում են 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց առողջապահության եւ սոցիալական ոլորտների ծախսերն ու ծրագրերը։ ՀՀԿ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը, նրան հարց ուղղելով, նշեց` 5.8 մլրդ դրամով կրճատվել են առողջապահության ծախսերը. «Արդյո՞ք սա չի նշանակում, որ Կառավարությանը չի հետաքրքրում ժողովրդի առողջական վիճակը։ Պետական պատվերի փաթեթը կրճատելով` մեր ազգաբնակչության առողջությունը կբարելավե՞ք»: Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ հետաքրքրում է։ ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւս հայտարարեց, որ այդ կրճատումը տրամաբանորեն հիմնավորված չէ։