Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր՝ Հայաստան – Ադրբեջան շախմատային հակամարտություն

Սպորտ
sport-chess

Հունաստանի Կրետե կղզում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կկայանան 6-րդ տուրի հանդիպումները: Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Ադրբեջանի ընտրանու հետ: Թիմերն արդեն հրապարակել են իրենց կազմերը: Մեր առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Շահրիյար Մամեդյարովի հետ: Մյուս զույգերը հետեւյալ կազմերն ունեն. Թեյմուր Ռաջաբով – Սերգեյ Մովսիսյան Գաբրիել Սարգսյան – Արկադի Նայդիշ Ռաուֆ Մամեդով – Հրանտ Մելքումյան Նշենք, որ Հայաստանի հավաքականը 5 տուրից հետո վաստակել է 8, իսկ Ադրբեջանը՝ 7 միավոր: Հայաստանի կանանց հավաքականն այսօր ուժերը կչափի Հունգարիայի ընտրանու հետ: Թիմերը 6-ական միավորով բաժանում են 8-14-րդ տեղերը: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի Շահրիյար Մամեդյարովին։