Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է Պրեմիեր լիգայի թոփ 50-ում

Սպորտ
a1mxitaryan-1

Անգլիական Match of the Day պարբերականը կազմել է Անգլիայի Պրեմիեր լիգայի ներկայիս 50 լավագույն ֆուտբոլիստների ցուցակը՝ ըստ իրենց զբաղեցրած խաղային դիրքերի: Այդ ցանկում բոլորից շատ ներկայացուցիչներ ունի ընթացիկ առաջնության առաջատար «Մանչեսթեր Սիթին»՝ 10 խաղացող: Այդ ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Յունայթեդը», որի 8 ֆուտբոլիստներ ընդգրկվել են այդ յուրօրինակ ցանկում: Նրանց թվում է նաեւ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը, ըստ հանդեսի, հարձակողական ոճի կիսապաշտպանների մեջ չորրորդն է: Լրատվամիջոցն այդ դիրքում լավագույն է ճանաչել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնին: Ապա հաջորդում են նրա թիմակից, իսպանացի Դավիդ Սիլվան, եւ «Լիվերպուլի» բրազիլացի խաղացող Կոուտինյոն: Հավելենք, որ Match of the Day-ը բոլոր այդ 50 ֆուտբոլիստներին դասում է սուպերաստղերի թվին: a1+mxitaryan 2